Ինչպե՞ս կարող է պառակտված հասարակությունը հաջողություն ունենալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:
«ՀՀ անվտանգային և արտաքին քաղաքական հարցերում տապալված է և տապալված է մեկ մարդու պատճառով՝ Նիկոլ Փաշինյանի: Մեկ մարդ է որոշում ՀՀ ճակատագիրը, մեկ մարդ է ամեն օր տարբեր տեղեր տարբեր հայտարարություններ անում և դրանով խորացնում ՀՀ-ում գոյություն ունեցող ճգնաժամերը»,-ասաց նա:
Արտակ Զաքարյանը ներկայացրեց 2021 թվականի այս կառավարության ներկայացրած ծրագիրը և ներկայիս իրավիճակը՝ ցույց տալով, թե ինչ էին խոստացել և ինչ ունենք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը