19 10 2023

Սկսելու է սրիկայական արշավ՝ փորձելով համեմատել թե ինչ հանձնեց և ի՞նչ ստացավ. Մամիջանյան



«2020 թվականի 44-օրյա պատերազմից սկսած  պաշտոնական Երևանը Արցախի համար դարձել է սոցիալական հաբ, մեծ հասարակական կազմակերպություն… Իշխանությունը խոսում է Արցախում իրավունքների պշտպանության մասին և ոչ մի բառ չի ասում կարգավիճակի մասին: 0 խոսք կարգավիճակի մասին, երբ դրա մասին խոսում է, օրինակ, Գերմանիայի կանցլերը, պարոն Բորելը, այն ժամանակավա Հայաստանում դեսպանը, ՌԴ նախագահը»,- «Հայաստանը՝ իբրև մեծ «անկլավ»» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

 «Իշխանության կողմից Արցախը քանդելուց հետո վերջինիս տրամադրվող բյուջետային աջակցությունը պետք է աճեր, բայց այդ փաստն իշխանությունը արցախցիներին երեսով է տալիս :

Անդրադառնոլով Նիկոլ Փաշինյանի և իր խմբակի շրջանառած կեղծ թեզերին՝ Մամիջանյանն ասաց. «Առաջին կեղծ թեզը գրանադյան այցից հետո տեղի ունեցած հելոունյան քարոզարշավն էր, «հաղթել ենք» կարգախոսի ներքո»: Հայկ Մամիջանյանը անդրադարձավ Գրանադայի հանդիպումների արդյունքներին՝ չեզոքացված սպառնալիքների առումով և նշեց, որ այնտեղ անկլավների հարցը չի չեզոքացվել :

«Պարզվում է, որ իրենք ինքնիշխանության ասպետներ են, Գրանադայում իրենք հերոսաբար պաշտպանեցին Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, բայց մինչ այդ այն պաշտպանելու կարիք չուներ, Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարց չկար: Այդ հարցը դուք բերեցիք, հորինեցիք ինչ-որ «կադաստրի թուղթ» հիմարությունը և հիմա հերոսաբար պայքարում եք դրա պահպանման համար»,-ասաց Հայկ Մամիջանյանը :

Բանախոսը նաև նշեց, որ իշխանությունները նոր սևերի և սպիտակների բաժանելու մեթոդ են գտել, ըստ որի՝ ով իրենց հետ չէ՝ ուրեմն անկխության և ինքնիշխանության կողմնակից չէ:

Անդրադառնալով անկլավների թեմային՝ Մամիջանյանն ասաց. «Մենք ստրատեգիական բարձունքներ ենք տալու, փոխարենը ստանալու ենք արոտավայր»:

Ընդդիմադիր պատգամավորը շնշեց, որ անկլավների այս տեքսով հանձնման պարագայում երկու միջպետական ճանապարհ ենք տալու թշնամուն, ինչն անթուլատրելի է անվտանգության տեսանկյունից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ