19 10 2023

ԼՂ-ից տեղահանված 3 հազար անձ դուրս է եկել ՀՀ-ից, գուցե գնացել են ժամանակ անցկացնելու. Փաշինյան



Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3 հազար անձ դուրս է եկել Հայաստանից, կառավարության նիստում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ես չեմ ուզում հետևություններ անել այս թեմայի հետ կապված, գուցե, նրանցից շատերը գնացել են իրենց ազգականներին տեսնելու, մի քիչ ժամանակ անցկացնելու», - նշեց նա։

Փաշինյանը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կոչ արեց մնալ Հայաստանում. կառավարությունը, ըստ նրա, ամեն ինչ անում է, որ աջակցի նրանց։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ