19 10 2023

Անձին 40 հազար դրամ ենք տալիս, իրատեսական է այդ գնով բնակարան վարձել. Նիկոլ Փաշինյան



ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2 միլիարդ դրամ հատկացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ բռնի տեղահանված արցախցիներին աջակցություն տրամադրելու համար։

Բռնի տեղահանված 100 հազար 652 քաղաքացիների 6 ամիս ժամկետով  սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 40 000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար:

Նիկոլ Փաշինյանն արցախցիներին, ովքեր ժամանակավոր կացարաններում են, խնդրեց, որ բնակարաններ վարձեն:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ