13 10 2023

Ըստ Պուտինի, արցախահայությունը ողբերգության մեջ է․ իսկ Փաշինյա՞նը



 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է գալ Հայաստան կամ ՌԴ-ում ընդունել Նիկոլ Փաշինյանին հնարավորության դեպքում: «Մենք նրա հետ կապի մեջ ենք, և՛ նրա հրավերը կա, և՛ մեր հրավերը կա Ռուսաստան։ Մենք բոլորս հասուն մարդիկ ենք, հասկանում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Սա Ղարաբաղի հայերի ողբերգությունն է։ Դրա համար, հավանաբար, այժմ ուղևորությունների ժամանակը չէա»,- Պուտինը հայտարարել է Բիշքեկում տեղի ունեցած ճեպազրույցում։ Նա հավելել է, որ երբ նորմալ իրավիճակ կստեղծվի, կգա Հայաստան, Փաշինյանն էլ կգնա Ռուսաստան։

Նշենք, որ թեև ՌԴ նախագահը խոսում է արցախահայության ողբերգության մասին, Հայաստանի ղեկավարության քայլերում ողբերգության մասին մտածելու որևէ նշույլ չկա։ Նույն այսօր Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալությանը՝ ողջ իշխպանական թիմի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ