Դուք տեսաք, որ երդմնակալության արարողությունը մի փոքր այլ ֆորմատով էր տեղի ունենում, մի փոքր ավելի խիտ էր, ծանրաբեռնված էր: Այս մասին ասաց Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու լրագրողներին թույլ չտվեցին մասնակցել քաղաքապետի երդմնակալության արարողությանը։
Նա ասաց, որ լրագրողների համար ուղիղ եթեր են ապահովել, տարածել են լուսանկարներ, տեսանյութեր։
«Կներեք, քաղաքապետարանը լրագրողների ու այլ պաշտոնյաների հանդիպման վայր չէ։ Այսօր երդմնակալության օրն է»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը