Դատարանը շարունակում է Արմեն Աշոտյանի գործի քննությունը։ Խափանման միջոցի քննարկման ժամանակ ելույթ ունեցով նաև Արմեն Աշոտյանը: Նա իր խոսքը սկսեց՝ Արցախում տեղի ունեցած իրադարձությունների և գերիների մասին նշելով: Դատարանը միջամտեց՝ ասելով, որ խոսքը պետք է լինի ըստ էության և գործի շրջանակներում:
Արմեն Աշոտյանը առարկեց, հետո շարունակեց՝ ասելով.
«Իմ գործը բացառապես քաղաքական է, եթե իմ կալանքի մասին խոսեմ, ապա զավեշտ է, որ 2018 թվականին գործ է հարուցվում, բայց ինձ կալանավորում են 2023-ին, այս գործը առհասարակ որբի նման տարբեր վարույթներով անցել է, վերջում հանգրվանել ՔԿ-ում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը