ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.
«Տրամաբանություն ըստ կապիտուլյանտի. «Եթե թշնամու բոլոր պահանջները կատարենք` պատերազմը կդառնա անիմաստ»:
Կարծես նույնիսկ Պետրոսն է նադայել եղել Նիկոլի կեղծիքներից ու մանիպուլյացիաներից:
Ես չգիտեմ, թե հասարակության որ շերտերն են լսում Հայաստանի թիվ մեկ սպառնալիքի հանրային հարցազրույցը: Բայց վստահ եմ, որ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի, հասկացավ, որ Հայաստանին սպասվում են պատերազմի նոր վտանգներ, կորուստներ և շատ ծանր օրեր:
. Նիկոլը ձախողել է ամեն բան, ծառացած մարտահրավերների ու սպառնալիքների համար չունի ոչ մի լուծում:
. Ոչ մի հստակ ծրագիր:
. Ոչ մի համոզիչ խոսք:
. Ապագայի, խաղաղության և անվտանգության ոչ մի երաշխիք:
. Ոչ մի ինքնիշխան, հիմնավորված և հասկանալի դիրքորոշում:
. Ոչ մի պատասխանատու և իրատեսական միտք:
Ամբողջ «եթեներով», ցաքուցրիվ, կիսատ պռատ, չփաստարկված, ինքն իրեն հակասող, մեծ մասը սուտ, միջին մակարդակի ծայրագավառական լրագրողի հարցազրույց:
Նույնիսկ Պետրոսն էր ստիպված լինում Նիկոլի լոլոները առերեսել, հակադարձել Հայաստանի առջև ծառացած իրական պրոբլեմների հետ:
Հ.Գ.
Սիրելի իմ Հայ ժողովուրդ, երբ դու Նարեկացի ունեիր` աշխարհի շատ ժողովուրդներ դեռ քոչվորի կենցաղ ունեին:
Էս ի՞նչ ես դարձել դու 21-րդ դարում: Էս ու՞մ հետ էս կյանքդ ու երեխաներիդ ապագան կապել...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը