Տելեգրամյան ալիքները համացանցում տարածված լուսանկարներին հղում անելով գրում են.
«Իսկ սա Արտաշատն է, որտեղ Արցախից բռնագաղթվածներին տեղավորել են անորակ մարզասրահում։
Պետությունը մատը մատին չի տալիս Փաշինյանի մեղքով փախստական դարձած արցախցիների համար գոնե ինչ-որ կենսապայմաններ ստեղծելու համար։
Դահլիճում կուչ եկած 104 արցախցիների սննդի և կեցության բոլոր ծախսերը հոգացել են «Սմարթ Արմենիա» ՀԿ-ն և «Բռունցք 2020»-ը։
Դե, Փաշինյանը և մյուսները, բնականաբար, իրենց զեկույցներում կավելացնեն 104 նշան՝ արցախցի փախստականներին Հայաստանում տեղաբաշխելու մասին կառավարության միջազգային զեկույցին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը