Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի շրջանակում կարճատև շփում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ինչի մասին հայտնել է X սոցկայքի միկրոբլոգում:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում ցավակցություն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Ես համաձայն եմ, որ բանակցությունները պետք է բերեն երկար սպասված և երկարատև խաղաղություն տարածաշրջանում», - գրել է նա և համատեղ լուսանկար հրապարակել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը