Այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
««Հակահայ վիժվածք» արտահայտությո՞ւնն է խուլիգանություն, թե՞ իշխանության ներկայացուցչի կողմից քաղաքացու վրա թքելը կամ հրապարակային սպառնալը, թե լեզուդ կկտրեմ: Մենք այստեղ էլ տեսանք ընտրովի արդարադատություն, երբ օրինակ Սամվել վարդանյանի դեպքում իրավապահ համակարգն արագ նրան կալանքի տարավ, մինչդեռ կոնկրետ պաշտոնյաների դեպքում զրո պատասխանատվություն ենք տեսնում»,-ասաց լրագրողը:
Ի պատասխան Աննա Վարդապետյանն ասաց. «Խուլիգանության հետ կապված կցանկանամ կենցաղային մակարդակով խուլիգանությունը չմեկնաբանեք: Անձին, որի մասին նշում եք, մենք խուլիգանությունով չենք մեղադրանք առաջադրել, այլ ատելության խոսքով ենք առաջադրել: Խուլիգանությունը միջանձնային հարաբերություն չի ենթադրում: Եթե մեկին վիրավորում ես, այդտեղ հանցակազմ որոնելը շատը դժվար է, խուլիգանության համար անհրաժեշտ է, որ դա տեղի ունենա հրապարակայնորեն և խուլիգանական դրդումներով:
Քրեական օրենսգրքով նման արարքները քրեականացված չեն, քրեականացված է հոգեբանական բռնությունը, ատելության խոսքը, բռնության արդարացումը և բռնություն քարոզելը»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը