Վերին Լարսի անցակետով մեքենաներն անցնում են, բայց ոչ բոլորը, նախորդ օրվա ընթացքում մի քանի տասնյակ մեքենա արդեն անցել է՝ ալկոհոլային խմիչքներով բեռնված։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ես չէի ասի, որ որևէ քաղաքական ենթատեքստ կա։ Գործընթացը որոշ մեքենաներից նմուշառումներ են վերցրել, սպասում էինք այդ ապրանքների նմուշառումների արդյունքներին։ Ես խնդիրը չէի ուռճացնի»- ընդգծեց Վահան Քերոբյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը