Արցախի ղեկավարությունը ուներ ուրիշ անուն, երբ ստորագրվեց, գիտեք չէ՞ ով է ստորագրել, ինչո՞ւ եք ասում Նիկոլ Փաշինյան։
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Հարցին՝ արդյո՞ք կառավարության անդամները տեսե՞լ են, թե Արցախի բռնի տեղահանված մարդիկ ինչպիսի պայմաններում են այժմ ապրում, նախարարը պատասխանեց․
«Առաջին հնարավորությամբ մարդիկ տեղավորվել են տարբեր տեղերում, որոշ մարդիկ տեղավորվել են հյուրանոցներով, այդ թվում՝ բարձրակարգ, որոշ տեղերում հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով տեղավորվել են դպրոցներում եւ այլ տեղերում։ Վարչապետը հայտարարեց, որ առաջիկա 6 ամսվա համար ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քաղաքացիները մեկ մարդու հաշվով 50 հազար դրամ աջակցություն կստանան իրենց բնակարանային հարցերը լուծելու։ Այսօր Հայաստանում առկա են 50 հազար դատարկ բնակարան եւ տուն, որտեղ կարող են մարդիկ տեղավորվել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը