04 10 2023

Հասկանում եմ, որ պատմական էս ողբերգության պահին ատրճանակը Ձեր քունքին չեք դնի. Գրիգորյանը՝ Փաշինյանին



 «Պատմության դասգրքերում գրվելու է, որ Արցախն ընկավ Նիկոլ Փաշինյանի օրոք»,«ԱԺ-ում ընթացող հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հավելելով . « Հասկանում եմ, որ պատմական էս ողբերգության պահին ատրճանակը Ձեր քունքին չեք դնի… Մեր անկախությունն էլ, ինքնիշխանութունն էլ պետք է փրկել նախևառաջ Ձեզանից»,- դիմելով Փաշինյանին ասաց Աննա Գրիգորյանը, ապա շարունակելով՝ նշեց. «Նայում եմ Ձեզ ու հարց է առաջանում՝ Ձեր ոգին փառավորվա՞ծ է էս իրականությամբ»:

Փաշինյանի արձագանքից հետո Աննա Գրիգորյանը հավելեց. « Յուրաքանչյուր հայ Ձեզանից պահանջելու բան ունի, ինչի՞ց եք նեղվում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ