04 10 2023

Արդյո՞ք Ադրբեջանի խամաճիկային կառավարությունն է երաշխավորելու ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը. Խաչատրյանը՝ Փաշինյանին



ԱԺ-ում ընթացող ՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցւթյան պատգամավոր Արթուր Խաչատրյանը Փաշինյանից հետաքրքրվեց, թե՝ արդյո՞ք Ադրբեջանի խամաճիկային կառավարությունն է երաշխավորելու ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը՝ մինչ այդ ներկայացնելով փաստարկված դրվագներ.  «Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հերթական պատերազմը սանձազերծեց հայ ժողովրդի դեմ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ ՀՀ սահմաններին խաղաղ է, Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ այս փորձութունների միջով անցնում ենք՝ հանուն Հայաստանի , սրանով Հայաստանը Պիղատոսի նման ձեռքերը լվաց ու մի կողմ քաշվեց՝ հեռվից հետևելով, թե ադրբեջանցի բորենիներն ինչպես են հոշոտում մեր հայրենակիցներին: Իշխանությունն Արցախը մատաղ արեց՝ պատճառաբանելով, թե՝ դա անում են հանուն ՀՀ ինքնիշխանության ու անկախության, կարծես թե Արցախն էր մեր անկախության թշնամին: Արդյո՞ք Ադրբեջանի խամաճիկային կառավարոթյունն է երաշխավորելու ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը, սա՞ է այն նոր Հայստանը, որ փորձում է ձեր իշխանութունը կերտել»,-հարցրեց Արթուր Խաչատրյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ