Նիկոլ Փաշինյանը 5 տարիների ընթացքում բազմաթիվ քայլեր և հայտարարություններ է արել, որոնք հակասում են իր կողմից նախկինում ասված մտքերին:
Ստորև ներկայացնում ենք մի հատված 2018 թվականի մայիսի 8-ի ԱԺ-ում ունեցած ելույթից, երբ Փաշինյանն ընտրվում էր ՀՀ վարչապետ:
«Այսօր հայոց արժանապատվության միջնաբերդի՝ Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձն է, եւ ես նախ եւ առաջ ուզում եմ բոլորիս շնորհավորել այդ դարակազմիկ եւ շրջադարձային հաղթանակի առիթով. մեծ խորհրդանիշ կա նրանում, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության դե յուրե հաղթանակը պետք է արձանագրվի հենց այսօր՝ Շուշիի ազատագրման տարեդարձի օրը:
Հայաստանի քաղաքացին եւ հայ ժողովուրդն այսօր ոգեւորված են նույնքան, որքան Շուշիի ազատագրման օրերին, Հայաստանի քաղաքացին եւ հայ ժողովուրդն այսօր հաղթանակած է նույնքան, որքան Շուշիի ազատագրման օրերին: Հայաստանի քաղաքացին եւ հայ ժողովուրդն այսօր առավել քան երբեւէ վստահություն ունեն դեպի ապագան եւ հավատում են սեփական ուժերին: Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը զարմացրել ու հիացրել է ամբողջ աշխարհին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը