«Այսօրվա բանակցությունները բավականին կառուցողական էին»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման արդյունքներով, փոխանցում է Reuters-ը։
«Այժմ ավելի շատ հնարավորություններ կան շարժվելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի միջև բանակցությունները տեղի են ունեցել Բրյուսելում՝ ԵՄ միջնորդությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը