Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբույքյան էջում գրել է.
«Ես փորձեցի ճշտել երկու պարզ թիվ. որքա՞ն է Բերձորի միջանցքի ներկայիս թողունակությունը և որքա՞ն մեքենա է շարժվել Ստեփանակերտից։
Ինձ ասում են, որ թողունակությունը ներկայում ժամում մոտ 20-30 մեքենա է, իսկ Ստեփանակերտից դուրս է եկել շուրջ 10 հազար մեքենա։
Եթե այս թվերը ճիշտ են, ապա այդ մարդիկ կհասնեն Կոռնիձոր շուրջ 330-500 ժամից!!! Այսինքն մարդիկ սոված-ծարավ, առանց կապի ու ինտերնետի, երեխաներով ու ծերերով, ճանապարհին են մնալու շուրջ 2-3 շաբաթ։
Սա պարզապես անպատկերացնելի է։ Սա նոր ողբերգություն է։
Եթե ելակետային թվերը սխալ են, ապա հստակեցրեք ու հրապարակեք։ Եթե ճիշտ են, ապա շտապ պետք է տագնապ հնչեցնել ու պահանջել թողունակությունը ԱՌՆՎԱԶՆ ՏԱՍՆԱՊԱՏԿԵԼ»!!!!
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը