26 09 2023

Նիկոլը գործում է հետևյալ սխեմայով. Վրթանեսյանը կետ առ կետ բացահայտում է

Նիկոլը գործում է հետևյալ սխեմայով. Վրթանեսյանը կետ առ կետ բացահայտում է

Ռազմական փոձագետ Կարեն Վրթանեսյանը կետ առ կետ բացատրում է, թե ինչ սխեմայով են գործում Նիկոլն ու իր սպասարկուները

«Երեկվա ձերբակալությանս մասին կգրեմ առանձին (փորձի փոխանակում, այսպես ասած), իսկ հիմա պահի ամենակարևորի մասին...

Նախօրոք ներողություն եմ խնդրում, որ գրածս շատերի համար գուցե ցավոտ լինի։ Նպատակս ցավացնելը չէ, սթափեցնելն է, չթողելը, որպեսզի մեզ այսօր խաբեն լրիվ նույն կերպ, ինչպես խաբեցին 44 օրյա պատերազմի ժամանակ և դրանից անմիջապես հետ, և ինչպես խաբեցին անցյալ տարվա սեպտեմբերյան ("Ջերմուկի") կռիվների ժամանակ։

Արդեն բազում օրինակներով ապացուցված է. Նիկոլը գործում է հետևյալ սխեմայով.

ՓՈՒԼ 1. Նպատակաուղղված ու հետևողական քայլերով բերում է աղետ։ Հասկացող մարդիկ զգուշացնում են. «Քո քայլերը բերելու են աղետի, կանգնի՛ր»։ Զգուշացնողներին փորձում են լռեցնել թիրախային բռնաճնշումներով՝ ֆեյքային գրոհներից մինչև կալանավորում։

ՓՈՒԼ 2. Աղետը դառնում է իրականություն։ Հարյուրավոր կամ հազարավոր մարդիկ են տուժում։

ՓՈՒԼ 3. Բարձրանում է ժողովրդական ցասման ինքնաբուխ ալիք, մարդիկ դուրս են գալիս փողոց։

ՓՈՒԼ 4. Նիկոլն ավելի է վատացնում տուժածների վիճակը, իսկ իր սպասարկուները դաշտ են նետում կոչեր «համախմբվելու պետության շուրջ» և «փոխանակ Նիկոլին հանե՛ք, գնացե՛ք մարդկանց օգնեք»։ Գերհուզական այս վիճակում խիղճ ունեցող ցանկացած մարդ նետվում է տուժածներին օգնելու։ [Ինչը լրիվ տրամաբանական է ու մարդկային է, մենք էլ հո Նիկոլի պես տմարդ չենք, չէ՞ ]

Միաժամանակ Նիկոլի մարդիկ ամեն կերպ լռեցնում են տուժածներին, որ քիչ բողոքեն։ Որին կաշառելով, որին խաբելով, որին սպառնալով [Հենց հիմա այդ պրոցեսին լծված է Երևանում Արայիկ Հարությունյանի ամբողջ ցանցը]։

ՓՈՒԼ 5. Ով փորձում է սթափեցնել մարդկանց ու ասել, որ եթե Նիկոլը հիմա էլ մնա, ապա հաջորդ անգամ նույնն է անելու, հայտնում է վրդովված մարդկանց սուր քննադատության թիրախում (օրինակ՝ ինձ հիմա այս գրառման համար քննադատելու են, թե ես, իբր, չեմ ուզում օգնել մեր արցախցիներին)։

ՓՈՒԼ 6. Մինչ բոլորս զբաղված ենք Նիկոլի բերած աղետի հետևանքները մեղմելով և իրար քլնգելով, Նիկոլը՝ օգտագործելով իր տրամադրության տակ եղած ողջ ռեսուրսը, անցնում է հաջորդ աղետի իրականացմանը։

Այնուհետև կրկնվում է ամբողջ շրջափուլը՝ առաջինից մինչև վեցերորդ։

Խնդրում եմ գրածս հնարավորինս սառը կարդալ»։

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ