Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը չի պատրաստվում լքել Արցախը։ Այս մասին նա ասել է Tert.am-ի հետ զրույցում։
«Ես Արցախում ծնվել եմ 1959 թվականի մարտի 5-ին, առավոտյան ժամը 08։00-ին, Ասկերանում՝ Դանիելյան փողոց 25-ում։ Հիմա էլ այստեղ եմ ապրում և շարունակելու եմ ապրել»,- հայտարարեց Արցախի հերոսը։
Ինչ վերաբերվում է Արցախը լքող զինվորականներին, նախկին պաշտոնյաններին և հասարակ քաղաքացիներին, նա նշեց․
«Հիմա չխոսենք դրա մասին, ամեն մարդ թող ինքը որոշի։ Գնացողը գնում է, մնացողը՝ մնում։ Ամեն մարդ ինքն է որոշում իր ապրելու վայրը»,- նշեց արցախցի նախկին պաշտոնյան՝ հավելելով, որ յուրաքանչյուրի որոշումը պետք է հարգել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը