21 09 2023

Վաղը ժամը 10:00-ից շրջապատելու ենք կառավարության շենքը, թույլ չենք տա նիստ լինի. Վազգեն Մանուկյան

Վաղը ժամը 10:00-ից շրջապատելու ենք կառավարության շենքը, թույլ չենք տա նիստ լինի. Վազգեն Մանուկյան

Ժողովուրդը պետք է ծնկի իջեցնի այս իշխանությանը և բացատրել, որ իրենք արդեն գոյություն չունեն: Այս մասին հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Վաղը ժամը 11-ին տեղի է ունենալու կառավարության նիստ, որը մեզ համար կառավարություն չէ, մենք վաղը ժամը տասից շրջապատելու ենք կառավարության շենքը և թույլ չենք տալու, որ այդ նիստը: Այն կառավարությունը, որը նպաստում է Արցախի ցեղասպանությանը, մեզ համար կառավարություն չի»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց գործողությունների պլանը՝ դասադուլներ, գործադուլներ, փողոցներ փակել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ