20 09 2023

Իհարկե՝ լավ կլինի, որ կարգին մարդ գա իշխանության, բայց մենակ թե սա գնա․ Վազգեն Մանուկյան



«Վերջին անգամ այս հրապարակի բեմում եղել եմ 93 թվին․ որպես պաշտպանության նախարար ընդունում էի հաղթած զորքերի շքերթը, անցնում էին զրահամեքենաները, հրթիռները, անցնում էին մեր զինվորները։ Հիմա ունենք պետություն, բանակ ու տեսեք՝ մեր աչքի առաջ՝ անկախ Հայաստանի Հանրապետության աչքի առաջ, ինչ է տեղի ունենում։ Տեղի է ունենում կոտորած մեր հայրենակիցների հետ Արցախում»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Էրդողնանն ասում է՝ մենք դեռ պայմանավորվածություններ ունեք Նիկոլի հետ Սյունիքի վերաբերյալ, անկլավների վերաբերյալ։ Մի հատ հարց տվեք, թե ինչ է նշանակում պայմանավորվածություն։ Եթե երկու պետություն կամ երկու անձ իրար հետ պայմանավորվում են, նշանակում է՝ ես քեզ սա եմ տալիս, դու ինձ սա ես տալիս։ Մենք որևիցե բան ստացել ե՞նք Թուրքիայից կամ Ադրբեջանից։ Ուրեմն ո՞վ է ստացել․ ուրեմն ստացել ա Նիկոլը։ 
Փաստորեն, Հայաստանի ամենակոռումպցացված թղթակիցը դրոշ բարձրացրեց կոռուպցիայի դեմ պայքարելու ու դարձավ Հայաստանի ղեկավար։ 
Ուրեմն այդ պայմանավորվածությունների դիմաց մի բան ստացել է։ Չլիներ Նիկոլը, չէին լինի պայմանավորվածություններ»,- ասաց նա։
 
Վազգեն Մանուկյանն ասաց, որ սա քաղաքական պայքար չէ․ «Թշնամին նստած է Հայաստանի կենտրոնում։ Մեր ազգի, մեր ժողովրդի թշնամին։ Ու ես համաձայն չեմ, երբ ասում են՝ մի քիչ հանգիստ եղեք։ Մտածել պետք ա հանգիստ, բայց էմոցիաները պահեք ձեր մեջ։ Չի կարող լինել ազգային շարժում, եթե մեջը չկա սեր ու ատելություն, մեջները թող բոցկլտա, սերը երկրի նկատմամբ, ատելությունը թշնամիների նկատմամբ։ Միայն զգացմունքով պետք է այդ հարցը լուծել, միայն խելքը այդ հարցը չի լուծելու։
 
Իշխանությունը կփոխվի, նորը կգա․ ով կլինի՝ դա մի կողմ թողնենք, իհարկե՝ լավ կլինի, որ կարգին մարդ գա, բայց մենակ թե սա գնա։
Երկիրը ոտքի է կանգնելու, մենք էս փորձությունից ուժեցացած ենք դուրս գալու։ Մենք մեծ պրոբլեմ ենք ունենալու Արցախի հարցում, բայց  Հայաստանն ու Արցախը ոտքի են կանգնելու»,- ասաց Վազգեն Մաուկյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ