Իրանից Հայաստան և Ադրբեջան իրականացվող բոլոր չվերթերը չեղարկվել են։ Այս մասին IRNA-ին հայտնել է Իրանի քաղավիացիայի կազմակերպության ղեկավարը:
Չվերթերը դադարեցվել են՝ ուղևորների անվտանգության նկատառումներից ելնելով:
«Այս տարածաշրջանի հատուկ պայմաններից ելնելով և ավիացիոն կազմակերպության NOTAM-ի համաձայն՝ այսօրվանից (սեպտեմբերի 20-ից) մինչև հաջորդ ծանուցումը կչեղարկվեն բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան»,- նշել է պաշտոնյան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը