17 09 2023

Հոկտեմբերի 5-ին, ցավոք, փաստաթուղթ չի ստորագրվելու. Նիկոլ Փաշինյան



Հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասել ենք, որ խաղաղության օրակարգն է մեր առաջնահերթությունն ու ուզում ենք հնարավորինս արագ, օրինակ, մինչև տարեվերջ, մյուս տարվա սկիզբ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր: Մենք ամեն ինչ անում ենք դրա համար», ընդգծեց վարչապետը:

Փաշինյանը հույս ունի, որ Ադրբեջանի հետ կշարունակեն ինտենսիվ բանակցություններն  ու կհասնեն խնդրի լուծմանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ