Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել էր 54, սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 48 հարց: Աժ նիստերի մեկնարկից դեռ երկու օր չանցած, որքան էլ զարմանալի լինի, բայց բոլոր 48 հարցերն արդեն քննարկվել են:
Սեպտեմբերի 12-ի նիստին արդեն նախքան հայտարարությունների ժամը օրակարգը սպառվել էր: Ներկայացված էին մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, որոնց ներկայացումից հետո հարցեր չհնչեցին, քննարկում չծավալվեց:
Այսօրվա՝ սեպտեմբերի 13-ի ԱԺ նիստում նախատեսված է նախագծերի քվեարկություն և կառավարության հետ հարցուպատասխան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը