10 09 2023

Հայ-ամերիկյան զորավարժություն անցկացնելու Երևանի որոշումը տարօրինակ է թվում՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի հետ վարժանքներից հրաժարվելը. Լավրով

Հայ-ամերիկյան զորավարժություն անցկացնելու Երևանի որոշումը տարօրինակ է թվում՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի հետ վարժանքներից հրաժարվելը. Լավրով

ԱՄՆ-ի հետ Հայաստանի զորավարժություններ անցկացնելու Երևանի գործողությունները ափսոսանք են պատճառում Մոսկվային, ոչ մի լավ բան չկա նրանում, որ ՆԱՏՕ-ի մի երկիր փորձում է ներթափանցել Անդրկովկաս: Ռիա նովոստիի հաղորդմամբ,  ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ոչ մի լավ բան չենք տեսնում նրանում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս։ Ես չեմ կարծում, որ սա լավ է որևէ մեկի համար, այդ թվում՝ հենց Հայաստանի... Հայաստանի ղեկավարության գործողությունները ափսոսանք են առաջացնում»,- ասել է Լավրովը Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Երևանի գործողությունները հատկապես տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով, որ Հայաստանը երկու տարի է հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ