08 09 2023

Ինչու պե՛տք է մասնակցել ընտրություններին. Միքայել Համբարձումյան

Ինչու պե՛տք է մասնակցել ընտրություններին. Միքայել Համբարձումյան

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար, ԱԱԾ քննչական դեպարտամենտի նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը.

 «Այլևս չեմ անդրադառնալու Երևանի քաղաքապետի ընտրություններին, ստեղծված իրավիճակում կարծես այն դառնալու է անկարևոր, բայց այնուամենայնիվ հաշվի առնելով, որ ընտրությունները կարող են և կայանալ, ուզում եմ ընդգծել.

  1. Ընտրության գնալով` Դուք բացառում եք, որ Ձեր փոխարեն այլ մարդ կարող է քվեարկել: Ընտրության չգնալով` Դուք իշխանությանն ակամայից օգնելու եք հաղթել, վերարտադրվել:
  2. Եթե իսկապես հանդես եք գալիս այս իշխանության դեմ, ուզում եք, որ այն հանուն մեր Հայրենիքի օր առաջ հեռանա, սակայն միաժամանակ վախենում եք, որ Ձեր համոզմունքի պատճառով Դուք կամ Ձեր ընտանիքի անդամը կարող է զրկվել պետական աշխատանքից, բիզնեսից, ապա սա իրական հնարավորություն է անվնաս, գաղտնի քվեարկությամբ իշխանություններին մերժելու համար: Վստահ եղեք, որ Ձեր քվեարկածը չի կարող վերահսկվել, բացահայտվել:
  3. Եթե ուք ընդդիմադիր եք, բայց հարում եք այլ դաշտի, օրինակ` ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին, Բևեռին կամ այլ ուժերի ու համոզված եք, որ չպետք է մասնակցել ընտրություններին, այսինքն՝ պատրաստվում եք բոյկոտել այն, այնուամենայնիվ փորձեք հասկանալ, որ իշխանափոխության այլ օրինական հնարավորություն, շանս այս պահին, մոտակա ապագայում չկա, Ձեզ ռեալ ոչինչ չի առաջարկվում այդ ուղղությամբ: Այս մակարդակի խաղաղ հանրահավաքներով, երթերով ու ակցիաներով Նիկոլ Փաշինյանը չի հեռանալու: Պարզապես գարունը փոխարինվելու է աշունով, աշունը գարունով, և այդպես շարունակ ՔՊ իշխանությունը երկարաձգվելու է: Հետևաբար Երևանի քաղաքապետի ընտրությունը ՔՊ-ին հաղթելու, թուլացնելու իրական և մոտալուտ շանս է: Քաղաքը պետք է վերցնել, եթե իհարկե պայքարը, հաղթելու ցանկությունը, քայլերը բլեֆ չեն:
  4. Տիգրան Ավինյանն իր նկարագրով, մարդկային որակներով, վարքագծով այն անձը չէ, ով արժանի է ղեկավարելու մայրաքաղաքը: Նույնիսկ քարոզարշավի ընթացքում նրա պահվածքը, հեգնանքով խոսելը, կեղծ ինքնավստահությունը դա է վկայում: Նա դառնալու է ՔՊ վերնախավի (ոչ շարքային անդամների) և նրանց սատելիտը հանդիսացող գործարարների քաղաքապետը: Չի հանդուրժելու այլակարծությունը, շանս, աշխատանք չի տալու քաղաքական այլ դիրքորոշում, մտածելակերպ ունեցող մարդկանց, Երևանում աննախադեպ ծավալների են հասնելու թուրքական կամ անհայտ ծագում ունեցող գումարներով ներդրումները, շինարարությունը, ժամանակի ընթացքում այստեղ իշխելու է թուրքական կապիտալը:
  5. Անդրանիկ Թևանյանը պարկեշտ, բարոյական, իրավիճակը ճիշտ գնահատող մարդ է, նրա գլխավորած դաշինքը ռեալ ընդդիմություն է, որի հաղթանակն ուղղակիորեն հանգեցնելու է երկրում իշխանափոխության, նոր ընտրությունների, նոր իշխանությունների ձևավորման: Ես ինքս «Մայր Հայաստան» դաշինքի առանձին անդամների հայտարարությունների, չհիմնավորված փաստարկների առնչությամբ ունեմ իմ խիստ բացասական վերաբերմունքը, համարում եմ, որ մարդը, հատկապես հանրային գործիչը պետք է պատասխանատու լինի իր յուրաքանչյուր խոսքի, գործողության համար, սակայն ըստ իս այդ հանգամանքը չի կարող այսօր ստվերել դաշինքի ընդհանուր նշանակությունն ու միսիան` ապահովել ընդդիմության հաղթանակը:
  6. Քաղաքում հաղթելու դեպքում հնարավորություն է ստեղծվելու տեսնելու, թե ՔՊ էլիտան, պաշտոնյաները և նրանց սատելիտ ուժերը, գործարարները ինչ ակտիվներ են կուտակել, օբյեկտներ են ձեռք բերել, կառուցել, բյուջեն ինչպես է տնօրինվել:
  7. Քաղաքում հաղթանակը թույլ է տալու մեզ իրականացնել բոլոր ուժային կառուցների պահեստազորում գտնվող սպաների համար մշակված ծրագիրը, ապահովելու է աշխատատեղեր, լուծվելու են սոցիալ-կենցաղային խնդիրներ, քաղաքապետարանը և մեր դպրոցները երաշխավորված զերծ են պահվելու թմրամիջոցներից և այլ անվտանգային սպառնալիքներից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ