ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի վեջին հայտարարությանն իր մասին՝ տելեգրամյան ալիքում գրելով․
«Դժվար է վիճել, որ մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան։ Եվ ես ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»։ Ընկերուհիներ, ձեր աշխատանքը՝ ոչ թե «քարտուղարուհու», այլ՝ «քարտուղարի», նույնիսկ ամենաբարձր ղեկավարի հաջողության գրավականն է։ Առանց ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի, այդ թվում՝ ժամանակացույցի, հանդիպումների կազմակերպման, փաստաթղթերի հետ աշխատելու, զանգերի ընդունման և միլիոնավոր տարբեր հոգսերի, ամեն ինչ ջուրը կընկնի:
Մի՛ նեղացեք, այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու է դուրս տվել։ Նրա ասածին ձեր վերաբերմունքը մի՛ տարածեք հայ ժողովրդի վրա: Հայ ժողովուրդն իմաստուն է, բազմաչարչար ու սիրառատ»,- գրել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն արձագանքելով Զախարովային՝ ասել էր․ «Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ, իմ մակարդակը չէ։ ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքեն: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը