06 09 2023

Արմեն Գրիգորյանը հանդիպել է հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սեպտեմբերի 6-ին հանդիպել եմ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին մանրամասներ եմ ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ: Ներկայացուցչությունների ղեկավարների ուշադրությանն եմ նաև արժանացրել Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամը: Ընդգծել եմ միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ