06 09 2023

Արցախում 3 խմբակցություններ նախագահի պաշտոնում առաջադրել են Սամվել Շահրամանյանի թեկնածությունը

Արցախում  3 խմբակցություններ նախագահի պաշտոնում առաջադրել են Սամվել Շահրամանյանի թեկնածությունը

Արցախի խորհրդարանի երեք խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, «Արդարություն»-ը եւ Ազգային դեմոկրատական խմբակցությունները առաջադրել են Արցախի պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում:

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հայտնեl է որ որոշումը կայացվել է իրենց խմբակցության նիստում:

Նա նշեց, որ սեպտեմբերի 8-ին ԱՀ ԱԺ նախագահը հանդես կգա նիստի օր նշանակելու վերաբերյալ հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ նախագահի պաշտոնից: Պաշտոնից ազատվել է նաեւ ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, այդ պաշտոնին նշանակվել է Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ