04 09 2023

Մոսկվան արձագանքել է Փաշինյանին

Մոսկվան արձագանքել է Փաշինյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ռուսաստանի մասին, որոնք նա հնչեցրել է իտալական լրատվամիջոցին տված հարցազրույցում, անընդունելի են, Մոսկվայում ծայրահեղ դժգոհություն են հայտնել այդ կապակցությամբ, ՏԱՍՍ-ին ասել է դիվանագիտական ​​աղբյուրը։

«Մոսկվան չափազանց դժգոհ է Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, ներառյալ՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներն ու օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը, որոնք գնահատվում են անընդունելի՝ իրենց տոնով ու բովանդակությամբ և որոնք միտված են սեփական սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդելուն»,- ասել է ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրը։

 Ըստ աղբյուրրի՝ փորձ է արվում Ռուսաստանին արհեստականորեն դուրս մղել Հարավային Կովկասից. «Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, մտադիր չէ լքել հարավկովկասյան տարածաշրջանը»,- ընդգծել է դիվանագիտական աղբյուրը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ