Հայաստանում պաշտոնապես հիմնադրվել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը: Կենտրոնի՝ համաշխարհային ճանաչմանն ուղղված գործունեության շրջանակներում այսօր կազմակերպվել է միջազգային արբիտրաժային կոնֆերանս, որին մասնակցել են աշխարհի շուրջ 30-ից ավելի երկրների ներկայացուցիչներ: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
Բացման արարողության ժամանակ նախարար Մինասյանն ասաց, որ կատարվածը հեղափոխական քայլ է, իսկ կենտրոնի բացումն էլ համեմատեց երեխայի ծնունդի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը