02 09 2023

Ինքը չի ուզում, մենք ուզում ենք, տեսնենք՝ ում ցանկությունը կլինի․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հեռացման մասին

Ինքը չի ուզում, մենք ուզում ենք, տեսնենք՝ ում ցանկությունը կլինի․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հեռացման մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Ազատության հրապարակում լրագրողի հարցին՝ բեկում կլինի՞ ասաց. «Իհարկե, լինելու է, միանշանակ։ Ամեն ինչ հնարավոր է վերականգնել»։

Ստեղծված իրավիճակի լուծումը, ՀՀ երրորդ նախագահի խոսքով, ինչպես նախկինում է ասել, նույնն է՝ փոխվի Հայաստանի ղեկավարությունը, դրանից հետո ամեն ինչ ընկնելու է իր տեղը։

Լրագրողի հարցին՝ «դուք մասնակցություն կունենա՞նք այդ ենթադրյալ  կառավարության ձևավորմանը», Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ձևավորմանը՝ ոչ։ Հեռացմանը»։

Նա նշեց, որ Արցախը միշտ էլ գործոն է եղել. «Կախված այնտեղ տիրող տրամադրություններից, ղեկավարների մոտեցումներից, այդ գործոնը կամ շատ մեծացել է, կամ փոքրացել է։ Կարծում եմ՝ հիմա իրավիճակն այնպիսին է, որ այո, Արցախի գործոնը էական հանգամանք է հանդիսանալու»։

Հարցին՝ Շառլ Միշելը Արցախից խիզախ լուծումներ է ակնկալում, ի՞նչ խիզախ լուծումներ կարող են լինել, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Մեզնից յուրաքանչուրը ցանկացած բառ ընկալում է յուրովի։ Շատ ուրախ եմ, որ Շառլ Միշելը Արցախից նորից խիզախություն է պահանջում։ Կարծում եմ՝ արցախցիներն իրեն հուսախաբ չեն անի։ Բայց կարող է ինքն ուրիշ լուծումնե՞ր է խիզախ անվանում։ Մենք այդպես չեն համարում»։

Հարց հնչեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ հրաժարական չի տալու, այս իրավիճակում ինչպե՞ս եք տեսնում ելքը, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Կարծում եմ՝ հռետորական հարց եք տալիս. ինքը չի ուզում, մենք ուզում ենք, տեսնենք՝ ում ցանկությունը կլինի»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ