02 09 2023

Եկեք էդ ՔՊ-ականներին տանք, Արցախն ու Հայաստանը պահենք․ Խաչիկ Մանուկյան



«Բոլոր նրանք, ովքեր իրենց ազգային նկարագիրը պահել են որպես հայ, վստահաբար գիտեն, որ այսօր մեր նորագույն պատմության ամենալուսավոր օրերից մեկն է՝ Արցախի անկախության օրը։ Ցավոք, այլևս մեծ ցնցությամբ չենք դիմում, որովհետև մեզանում հայտնված մահաբեր խորշակները կարողացան ավերել ամեն տոն։ Այդ մահեբերները ստով, կեղծիքով, շառլատանությամբ եկան և խեղեցին մեր խաղաղ ընթացքը։ Այդ պարտության սիմվոլները, որ հաղթական ոչինչ իրենց մեջ չեն կրել, եկան ու ավերեցին ամեն բան»,- ի աջակցություն Արցախի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմի հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը։

«Սրանք ստով, կեղծիքով կերտեցին ստի կայսրությունը, իրենք ստեղծեցին սև ու ստպիտակը, որ խավարի մեջ խարխափենք, բայց նրանք ո՛չ սև են, ո՛չ սպիտակ։ Նրանք դժգույնն են։ Քանի իրենք են իշխանության, հաթանակ չենք ունենալու։ Հայ զինվորի քաջաբար պահած տարածքները էդ դուխով տրյապկեքը հանձնեցին պատերազմից հետո»,- Ասաց Խաչիկ Մանուկյանը ու հավելեց․ «Սրանք ասում էին եկեք էդ 120 հազար Արցախցուն տանք, Հայաստանը պահենք․ ես ավելի լավ առաջարկ ունեմ՝ եկեք էդ ՔՊ-ականներին տանք, Արցախն ու Հայաստանը պահենք, իչքան շուտ տանք, էնքան Հայաստանը շատ կպահենք»։

Խաչիկ Մանուկյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ