Այսօր՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ, ժամը 18։00-ին Երևանում՝ Ազատության հրապարակում, ի պաշտպանություն Արցախի կայանալու է հանրահավաք։ Հանրահավաքի մասին օրեր առաջ հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ կոչ են արել ներկա լինել այսօրվա հանրահավաքին՝ ցույց տալու, որ Արցախի կողքին են, Արցախ, որն ութ ամսից ավելի շրջափակված է թշնամի Ադրբեջանի կողմից։
Քաղաքական, հասարակական շատ գործիչներ հայտարարել են, որ այսօր այցելելու են նաև Երևանում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն։
Ի զորակցություն շրջափակված Արցախի, աշխարհի 16 երկրներում այս օրերին տեղի են ունենալու «SOS Artsakh» խորագրով հանրահավաքներ և բողոքի գործողություններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը