31 08 2023

Սեպտեմբերի 2-ին գնալու եմ Ազատության հրապարակ, Արցախը մեր վահանն է, մեր ապագան. Տիգրան Քոչարյան

Սեպտեմբերի 2-ին գնալու եմ Ազատության հրապարակ, Արցախը մեր վահանն է, մեր ապագան. Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես սեպտեմբերի 2-ին գնալու եմ Ազատության հրապարակ:

Ազատ Արցախիս օրն ա: Վիրավոր, շրջափակված, ջղայն:

Բայց դիմացող ու պայքարող: Մեզ ոգեշնչող:

Մենք պետք է շատ լինենք այդ օր: Ամեն տեղ: Երևան, Արցախ, Սփյուրք:  Քանի որ մենք իրոք  շատ ենք:

Մենք դա Հայաստանի հայ համայնքի չհանձնվող ժողովուրդը:

Դա Արցախի հերոս ժողովուրդն է:

Դա Հայրենիքից դուրս գտնվող, բայց Հայրենիքով ապրող հայերն են:

Արցախը բեռ չի: Արցախը մեր վահանն է, մեր զրահաբաճկոնը, մեր ապագան:

Հա, ու եթե չլինի Արցախը, ում է պետք այսպիսի Հայաստանի Հանրապետությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ