Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Օրվա թոհուբոհի մեջ մի պահ ուշադրությունս գրավել էր այն լուրը, թե 57-ամյա կնոջը ձերբակալել են քաղաքապետի քպ-ական թեկնածուի պաստառը վնասելու համար։
Քիչ առաջ որոշեցի ստուգել այդ նիկոլական ռելիզը, որ հասկանամ՝ ո՛ր հոդվածով են կնոջը բռնել, որ մի հատ էլ խոստովանական ցուցմունք է տվել։ Պարզվեց՝ 264 հոդվածն է՝ «խալխի գույքը վնասելը»։ «Խոշոր չափերի» վնասն էլ սահմանված է 500 000 դրամ և ավել (յոդուած 3, կէտ 17)։
Ու այս արշալույսի ժամին՝ ծագող արևի ճառագայթների ներքո, ես ցանկանում եմ մի հարց ուղղել ողջ քաղաքակիրթ մարդկությանը, ներառյալ՝ ապրանքագետ-փորձագետներին ու խորագետ-մասնագետներին։ Տիկնա՛յք և պարոնա՛յք ողջ քաղաքակիրթ մարդկություն, կարա՞ք ինձ բացատրեք. էդ հերն անիծած քպ-ն էդ ի՞նչ մատերիալից ա պատրաստում իրա քարոզչական պաստառները, որ մի էկզեմպլյարը արժի 500k և ավելի։ Կարողա՞ պաստառների գնի մեջ՝ պատկերված սուբյեկտի հագուստի գինն էլ են վրադիր անում։
Ինչ ասեմ։ Ծանր սրտով եմ սկսում ամռան վերջին չորեքշաբթին։ Վախենում եմ՝ առողջ դատողությունը դավաճանի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը