28 08 2023

ՀՀ չհայ ղեկավարներ, ԱՀ անկամք ու թույլ ղեկավարներ, ինչպես եք նայում Արցախի երեխաների աչքերին... Մետաքսե Հակոբյան

ՀՀ չհայ ղեկավարներ, ԱՀ անկամք ու թույլ ղեկավարներ, ինչպես եք նայում Արցախի երեխաների աչքերին... Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցություն քարտուղար Մետաքսե Հակոբյանը գրում է. 

«Անբարո՛ աշխարհ, արնախում ադրբեջան, ՀՀ չհայ ղեկավարներ, ԱՀ անկամք ու թույլ ղեկավարներ, ինչպես եք նայում Արցախի երեխաների աչքերին...դուք տեսնու՞մ եք այդ աչքերում հոգսը, տառապանքը, զարմանքը, թե ինչպես և ինչու են իրենք զրկված ապրելու իրավունքից...

դուք տեսնում եք այդ հոգսից ճկված փխրուն ուսերը...դուք տեսնու՞մ եք պատանիներին, որ ընտանիքի բեռը վերցրած, արժանապատվորեն պայքարում են...նորից պատանիները...պատանիները, որոնց թիկունքում «հաղթում էիք»...պատանիները, որոնք դիմակայում են, իսկ դուք իրենց թիկունքում իրենց ապագան եք սակարկում...                                                               

 Հ.Գ. ճամպրուկները կապած, ճամպրուկներով գրողի ծոցը ճողոպրածներ, մի զբաղվեք Արցախի «փրկությամբ», ձեր հոգիները փրկեք, եթե հնարավոր է: Արցախն անգին է, Արցախն իմ ու մեր շունչն է, Արցախից անդին Արցախ չկա՛...ՄԻ ԲԱՆ ՀԱՍՏԱՏ ԳԻՏԵՄ՝ ԵՍ ՈւՐԻՇ ՏԵՂ ԱՐՑԱԽ ՉՈւՆԵՄ Ու ՈՉ ՈՔ ԱՅՆ ԻՆՁՆԻՑ ՉԻ ԽԼԵԼՈւ...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ