04 11 2021

ՀՀ սահմանն ապօրինի հատած անձը 24 ժամվա ընթացքում ապաստան ստանալու իրավունք ունի. նոր որոշում

ՀՀ սահմանն ապօրինի հատած անձը 24 ժամվա ընթացքում ապաստան ստանալու իրավունք ունի. նոր որոշում

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 4-ի նիստում ընդունել է որոշում՝ «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի լիարժեք իրացումն ապահովելու համար:

Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ oտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը, կամ որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում ՀՀ տարածքում, կամ որը ենթակա է հանձնման օտարերկրյա պետությանը, քրեական հետապնդում հարուցելու, ազատությունից զրկելու կամ նրա ազատությունը այլ կերպ սահմանափակելու պահից սկսած՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում ունի ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու իրավունքի մասին գրավոր ծանուցագրով պարզաբանում ստանալու իրավունք և այդ իրավունքի մասին ծանուցման պահից 15 օրվա ընթացքում ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար դիմում ներկայացնելու իրավունք:

Ոստիկանության ծառայողն ապահովում է նրա իրավունքի իրացումը՝ ՀՀ ապաստան ստանալու մասին նրա դիմումն ուղարկելով լիազոր մարմին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ