2018 թվականին կատարվածը ուներ թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ: Մարդիկ երկրում խնդիրներ էին տեսնում, որոնք հնարավոր չէր լինում փոխել թափանցիկ ընտրությունների միջոցով: Սուբյեկտիվ պատճառը այն կեղծ լուրեր էին, որոնք շրջանառվում էին և գեներացնում էին բացասական տրամադրություններ:
Այս մասին «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը:
«Հիմա այն մասին, թե ինչու սկսվեց պատերազմը, որովհետև թշնամին տեսավ, որ երկրում հսկայական անջրպետ կար և կա, երկրորդը, որ բանակից հեռացվում էին մարդիկ, ովքեր հաղթանակի հիմնական կերտողներն էին, երրորդը, որ տեսնում էին, որ մեր դաշնակիցների հետ խնդիրներ ունենք»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը