14 08 2023

Այսպես չի կարելի ապրել, սա ամոթ, խայտառակություն եւ ողբերգություն է․ Գեղամ Նազարյան

Այսպես չի կարելի ապրել, սա ամոթ, խայտառակություն եւ ողբերգություն է․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արմատական գործողություններ եւ միջոցառումներ են անհրաժեշտ հայաստանյան տարբեր ճանապարհներին ողբերգական ելքով ավտովթարները կանխելու համար։
Արմատական գործողություններ, քանի որ հանրության բանականության վրա հույս դնել եւ կոչ անել ավտոմեքենան վարել բոլոր կանոնների համաձայն, այլեւս որեւէ օգուտ չեն տալիս։
Պարեկներն ի վիճակի չեն ամեն մետրը վերահսկել, տեսախցիկներ ամեն մետրի վրա դրված չեն։ Ամենակարեւորը` ճանապարհներին գիշերային լուսավորություն չկա, բացակայում են գծանշումները, շատ հատվածներում էլ ճանապարհների որակը հեռուբէ տանելի լինելուց։
Այն ինչ տեսնում եմ հայաստանյան ավտոճանապարհներին, հատկապես շաբաթ եւ կիրակի օրերին, պարզապես ամոթ եւ խայտառակություն է։ Ունենք մոտ քսան տոկոս գիտակից վարորդներ եւ ութսուն տոկոս արկածախնդիրներ, որոնք անկանխատեսելի են ու վտանգավոր։ Նրանք վտանգավոր վազանցներ են կատարում անգամ ոլորաններում, ընդ որում անգամ օրվա մութ ժամերին, նրանք վազանց են կատարում անգամ թունելում, նրանք ոգելից խմիչքների կամ հոգեմետ դեղերի ազդեցության տակ հանկարծ կտրուկ արգելակում են ու ստեղծում վթարային իրավիճակ կամ փորձում վազանց կատարել դուրս գալով ճանապարհի երթեւեկելի հատվածից։
Անդադար թվարկումը կարող եմ շարունակել։ Մի քանի անգամ այս հարցը բարձրացրել եմ Ազգային ժողովում ու հիմա էլ պնդում եմ` անհրաժեշտ են կտրուկ եւ արմատական միջոցառումներ, այդ թվում Երեւանում, որտեղ շատ փողոցներ վերածվել են ավտոմեքենաների սպասարկման խանութների, ավազի եւ այլ շինանյութի վաճառքով զբաղվող կետերի (Խորենացի, Նար Դոս, Չարենց), բեռնատարների կանգառների (օրինակ` Աթոյան_Ռոստովյան խաչմերուկ, Աթոյանի հատված)։ Ընդ որում, յուրաքանչյուրներեւանցի կարող է հասցեների շարքն ավելացնել։
Նույնիսկ բազմամիլիոն երկրներում այսքան մահվան ելքով վթարներ չեն լինում։ Այսպես չի կարելի ապրել, սա ամոթ, խայտառակություն եւ ողբերգություն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ