11 08 2023

Նիկոլ Փաշինյանի աջակից քաղաքական ուժը 10 մլն դրամ է հանգանակել, որ մասնակցի ընտրություններին

Նիկոլ Փաշինյանի աջակից քաղաքական ուժը 10 մլն դրամ է հանգանակել, որ մասնակցի ընտրություններին

Օգոստոսի 10-ին տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության դրամահավաք-միջոցառումը։ Կուսակցությունը հայտնում է, որ դրամահավաքին մասնակցել է շուրջ 120 համակիր, իսկ հավաքված գումարը կազմել է 10.350.000 ՀՀ դրամ, ինչպես նաև` 2.320.000-ի չափով դրամական խոստում։ Հավաքագրված գումարով կիրականացվեն Երևանի ավագանու ընտրության ընտրագրավի վճարումը և քարոզչական ծախսերը։ Հիշեցնենք, որ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում աշխատում է հատուկ հանձնարարություններով դեսպան։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ