09 08 2023

Մենք դուրս ենք գալիս պայքարի՝ մեր հայրենիքը փրկելու թշնամուց. Զարուհի Փոստանջյան



Մենք չենք ներկայացնում դասական, քաղաքական, կուսակցական վերնախավը, մենք ներկայացնում ենք մեր հասարակության այն հատվածը որը չի մտածում, որ սա ուղղակի ընդդիմություն-իշխանություն պայքար է, այլ մտածում է, որ սա Հայրենիքն ազատագրելու պայքար է և  մեր պայքարը թշնամու դեմ է՝ հանուն մեր հայրենիքի։ Այս մասին «Մայր Հայաստան» դաշինիքի հավաքի ժամանակ ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

«Այսօրվա աղետալի վիճակը պայմանավորված է նրանով, որ կառավարության շենքերում հանգրվանել են մեր թշնամիները»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ