09 08 2023

Խնդրում ու աղաչում եմ այսօրվա բանակցությունների մոտեցումը փոխեք․ սա լուրջ վտանգ է պարունակում․ Օսկանյան



ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով հրաժարվել 2022 թվականին Պրահայում Ալիևին խոստացածից, որով Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։

Վարդան Օսկանյանը նշեց, որ օրեցօր մեծանում է պատերազմի հավանականությունը, քանի որ Նիկոլ Փաշինյանը մեծացրել է Ալիևի ակնկալիքները, սակայն փաստաթուղթ չի ստորագրում։

«Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն ինչ է մտածում։ Ուզում է ստորագրել, չստորագրել, ձգձգել, աճապարել․․․ Որոշներն ասում են՝ երբեք չի ստրագրելու, որոշներն ասում են՝ վռազում է, որ մեկ օր առաջ ստորագրի։ Բայց, համենայն դեպսս, կարծում եմ, որ նման թուղթ ստորագրելը հեշտ չի լինելու, որովհետև դրա բովանդակությունը որևէ աղերս չունի հայ ժողովրդի շահերի հետ, և հենց այնպես հեշտ Փաշինյանը չի կարողանալու ստորագրել»,- ասաց Վարդան Օսկանյանը։։

Նա նշեց, որ իշխանությունները ունեն հնարավորություն բանավոր խոսքից հետ կանգնելու։

«Խնդրում եմ, աղաչում եմ այսօրվա բանակցությունների մոտեցումը փոխեք․ սա լուրջ վտանգ է պարունակում»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ