Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Փոքրուց ձեր երեխաների մեջ դաստիարակեք «սոլիդարություն» հասկացությունը (էմպաթիա, ապրումակցում):
Փոքր տարիքից երեխան պետք է հասկանա, որ երբ օրինակ, իր եղբոր կամ քրոջ մոտ խնդիր կա, նա պետք է սրտացավություն դրսևորի և հնարավորինս օգտակար լինի:
Հետո,երբ մեծանա, նույն վերաբերմունքը կունենա իր ծնողների, հայրենակիցների և առհասարակ՝ մարդկության հանդեպ:
Հակառակ դեպքում կմեծանա որպես անհաղորդ, սպառող էակ, որի գերնպատակը կլինի ցանկացած գնով սեփական փորը կուշտ լցնելը:
Եթե ուշադիր լինեք, վերջիններից շատ կտեսնեք հանրության շրջանում, հատկապես իշխանություն կոչվող քպ խմբակի մեջ:
հ.գ. Էմպաթիա- ապրումակցում, անձի ընդունակությունը՝ հասկանալու ուրիշի հոգեվիճակը և ապրումակցվելու նրա հետ, այսինքն՝ ուրիշների հույզերին հաղորդակից լինելն է։ Համապատասխանաբար, էմպատը այն մարդն է, ում մեջ զարգացած է կարեկցելու ունակությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը