Հանրային օրակարգում նոր շարժում է ձևավորվում, որի նպատակը, ըստ նախաձեռնող խմբի, համահայկական միասնական դաշինք ձևավորելն է։ Նախաձեռնող խմբի անդամներից գրականգետ Սերժ Սրապիոնյանն ասաց․
«Գնալու ենք այն ճանապարհով, որը մեզ կթելադրվի ներքևից՝ ժողովրդի պահանջով, որը թույլ կտա մեր խորհրդակցությունների ընթացքում որոշակի եզրահանգման գալ , և սա բոլորովին հերթապահ արտահայտությունը չի, որ բոլորդ հայոց վարչապետներ եք ․ մենք իսկապես լայն զանգածների հետ ծրագրերը քննարկում ենք, ներկայացնելու ենք և մեծամասնության հավանութունը ստանալուց հետո գնալու ենք այդ ճանապարհով, մոտեցումը սա է լինելու»,-ասաց Սերժ Սրապիոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը