«Պաշտոնի նշանակվելուց ի՞նչ վիճակում եք ընդունել պաշտպանության նախարարությունը և զինված ուժերը, իչքանո՞վ էր մեր բանակը պատրաստ պատերազմին՝ պահեստներից սկսած, կառավարմամբ ավարտած»,- քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ այս հարցը ուղղվեց Դավիթ Տոնոյանին։
«Զինված ուժերի մակարդակը գնահատվում էր բավարար՝ մեր հանրապետության և խնդրում եմ շատ ուշադիր լինել՝ Լեռային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգության ապահովման առումով։
Զինված ուժերը պատրաստ էին իրենցից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայելու՝ հաշվի առնելով պատրաստությունը, աշխարհագրությունը և այն բնագծերը, որ մեր զինված ուժերը գտնվում էին։ Դա իմ գնահատականը չէ, հաշվարկված, փաստարկված տեղեկատվություն է։ Պաշտպանական մարտ վարելու, պաշտպանական կեցվածք ընդունելու առումով զինված ուժերի պատրաստվաստավածությունը բավարար էր։
Ինչ վերաբերում է զորահավաքային ռեսուրսների ներգրավմանը, դա այլ հարց է»,- պատասխանեց Դավիթ Տոնոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը