31 07 2023

Քաղաքապետարանը մերժել է տեղադրել գովազդային հայտեր, որոնք պարունակում են գաղափարներ, չհանձնվելու չհամակերպվելու և պայքարելու վերաբերյալ

Քաղաքապետարանը մերժել է տեղադրել գովազդային հայտեր, որոնք պարունակում են գաղափարներ, չհանձնվելու չհամակերպվելու և պայքարելու վերաբերյալ

Ժողովրդավարական համախմբումը հայտարարություն է տարածել, որում ասվում․

«Երևանի քաղաքապետարանը մերժել է տեղադրել գովազդային հայտեր, որոնք պարունակում են գաղափարներ, չհանձնվելու չհամակերպվելու և պայքարելու վերաբերյալ:

«Քաղաքապետարանը պատճառաբանում է, որ դրանք «Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն չեն համապատասխանում գովազդի սահմանմանը մինչդեռ Երևան քաղաքում այս պահին առկա են բազմաթիվ  նմանատիպ գովազդային վահանակներ:

Միևնույն ժամանակ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ գովազդ է տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:

Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից անհիմն խոչընդոտվում է «Մի՛ հանձնվիր», «Մի՛ համակերպվիր», «Պայքարի՛ր» արտահայտությունների տարածումը, որոնք միտված են հասարակության զորեղացմանը, իրենց հիմքում ունենալով խորքային նվաստացումը, ստորացումն ու անզորությունը արժանապատվության և պայքարի օրակարգով փոխարինելուն։

Գովազդային  պաստառի նմուշները և Երևանի քաղաքապետարանի պատասխանը գովազդային ընկերություններին՝ ստորև»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ