«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ Արցախում պաշարման մեջ գտնվող 120 հազար հայերը պահում են ոչ միայն ամբողջ հայության պատիվն ու արժանապատվությունը, այլ առաջին հերթին ՀՀ անվտանգությունը:
«Արցախը հանձնենք, որ Հայաստանը պահենք և խաղաղություն լինի» փաշինյանական բանաձևը բլեֆ է և ուղղված է առաջին հերթին Հայաստանի դեմ:
Արցախի հանձնումը ոչ թե խաղաղություն կապահովի ու երաշխիք կդառնա 29.800-ի համար, այլ հարցականի տակ կդնի ՀՀ տարածքային ամբողջականությունն ու գոյությունն ընդհանրապես: Ի դեպ, Ալիևը դա չի թաքցնում, և դա է պատճառը, որ սահմանագծման հարցում իրենք կոնկրետություն չեն մտցնում քարտեզների մասով:
Հայաստանի նկատմամբ Բաքվի ախորժակը բացվել է հենց Նիկոլ Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականության արդյունքում: Լաչինի միջանցքը փակվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում արձանագրված համաձայնության արդյունքում:
2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված Լաչինի միջանցքի կարգավիճակը զրոյացվել է հենց Նիկոլ Փաշինյանի գործուն մասնակցությամբ:
Իրավիճակի ճիշտ ախտորոշումը շատ կարևոր է հասցեական թիրախավորման, ներքաղաքական պայքարի ու արտաքին խաղացողների վարքագիծը հասկանալու համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը