Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդես է եկել հայտարարությamb` կապված Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի հետ:
Հայտարարության մեջ ասվում է. «Ես չափազանց անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների լուրջ իրավիճակով, և իմ մտքերը վերաբերում են այն բնակիչներին, որոնք կրում են այս իրավիճակի ծանրությունը:
Ես վճռականորեն կրկնում եմ իմ նախկին կոչերը՝ վերականգնելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ուշադրություն եմ հրավիրում յոթ ամիս առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ միջանկյալ միջոցների վրա։
Ես նաև կոչ եմ անում երկու կողմերին իրական երկխոսության մեջ մտնել՝ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ անցումը արագ ապահովելու նպատակով։ Այս երկխոսությունը պետք է նաև հանգեցնի լարվածության թուլացմանը և խաղաղության վերականգնմանը՝ նաև ավելի քան 23 տարի առաջ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին համապատասխան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը